ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ռիգայի գագաթնաժողովը՝ փորձաքննություն ԵՄ-ի համար

Ռիգայի գագաթնաժողովը՝ փորձաքննություն ԵՄ-ի համար
20.05.2015 | 12:52

Երբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նիստում մայիսի 19-ին հարցրին, թե ինչ սպասումներ ունի Արևելյան հարևանության հարցում Ռիգայի գագաթնաժողովից, Լավրովը պատասխանեց. «Մենք չենք կարող Եվրամիությանն ու նրա գործընկերներին ինչ-որ լուծումներ պարտադրել: Մենք միայն ուզում ենք (և դա վաղուց հայտնի է Բրյուսելի մեր գործընկերներին), որ գործընթացները ԵՄ-ի և այն երկրների միջև, որ ուզում են խորացնել իրենց տնտեսական, հումանիտար և այլ հարաբերությունները, չկառուցվեն ի վնաս ՌԴ օրինական շահերի: Որ ԵՄ-ի և նրա գործընկերների հարաբերություններում հաշվի առնվեն Եվրոպայի արևելքում ինտեգրացիոն գործընթացները և նպատակը լինի դրանց ներդաշնակեցումը, այլ ոչ թե հակադրությունը, որը, ցավոք, գոյություն ունի: Իրավիճակը «կամ/կամ» ներկայացնելու փորձերը, ինչպես զրոյական արդյունքով խաղը հանգեցնում են անցանկալի և անբարենպաստ արդյունքների: Մեր եվրոպացի գործընկերները դա հասկանում են և մեզ հավատացրել են (այդ թվում՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մեր բանակցությունների ժամանակ), որ Արևելյան գործընկերոթյունը ի վնաս Ռուսաստանի շահերի չի զարգանա: Դրանք ճիշտ խոսքեր են, բայց մենք ուզում ենք, որ կոնկրետ գործերով ամրապնդվեն: Կտեսնենք՝ ինչ կլինի Ռիգայի գագաթնաժողովում»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «ՌԴ օրինական շահերը» գործնականում տարածվում են հետխորհրդային ողջ տարածքի վրա, անգամ՝ մերձբալթյան երկրների: Ամբողջ հարցը՝ ՌԴ օրինական շահերը և արդեն քսան տարուց ավելի անկախ հանրապետությունների բնական շահերը ի՞նչ հարաբերության մեջ են: Ակնհայտ է, որ միայն քաղաքական անկախությունն է տալիս այս հարցի պատասխանը: Ռիգայի գագաթնաժողովը իսկապես ցույց կտա՝ պատրա՞ստ է Եվրամիությունը հանձնել այդ քննությունը Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ, թե՞ դարձյալ ապավինելու է, գործնականում՝ թաքնվելու է ԱլԳ երկրների «ազատ կամահայտնության» բավիղներում:

Դիտվել է՝ 1136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ